ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսության հնարավորությունները բնավ սպառված չեն. Լավրով
Ռուսաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ երկխոսությունը ճգնաժամից կառուցողական հուն վերադարձնելու հնարավորությունները բնավ սպառված չեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ այսօր ռուս-նատօյական երկխությունը ձգձգվող ճգնաժամում է գտնվում Եվրաատլանտիկայում հավասար եւ անբաժանելի անվտանգության ճարտարապետության կազմավորման ուղղությամբ Մոսկվայի հետ համատեղ աշխատանքին դաշինքի պատրաստ չլինելու պատճառով:
«Դրա փոխարեն վերցվել է մեր երկրի դիմադարձման, դեպի արեւելք բաժանիչ գծերի առաջշարժման ուղեգիծը,- ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի նախարարը:- Դաշինքի չդադարող ընդլայնումը, դրա ներուժի կուտակումը Ռուսաստանի սահմանների մերձակայքում, ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի ծավալումն՝ այս ամենը հանգեցրել է վստահության լուրջ ճգնաժամի, ռազմաքաղաքական լարվածության Էսկալացիայի Եվրաատլանտիկայում»:
«Դրա հետ մեկտեղ ռուս-նատօյական երկխոսությունը կառուցողական հուն վերադարձնելու հնարավորությոնները բնավ սպառված չեն»,- ընդգծել է Լավրովը: