28.09.2026
Լույս է տեսել «Հայկական տոնածիսական մշակույթ․ տեսական և գործնական գիտելիքներ» ձեռնարկը
prev Նախորդ նորություն

Իսպանական Սպադուետ․ «Ֆոլկ, Ջազ և Ֆիլմ՝ մեկ բեմում»

Հոկտեմբերի 23-ին, ժամը 20:00-ին, Գաֆեսճէան արվեստի կենտրոնը կդառնա յուրահատուկ հանդիպման վայր։ Բեմը կհյուրընկալի երկու մեծանուն իսպանացի երաժիշտների՝ դաշնակահար և դիրիժոր Ալֆրեդո Օյագուես Մոնտերոյին, ինչպես նաև վիրտուոզ սաքսոֆոնահար Ռոդրիգո Վիլա Պերեսին։

Նրանց համատեղ ծրագիրը՝ «Ֆոլք, ջազ և ֆիլմ» խորագրով, հանդիսատեսին կպարգևի երաժշտական ճանապարհորդություն․ ժողովրդական մեղեդիներից մինչև ջազի դասականներ, կինոերաժշտության կախարդական հնչյուններից մինչև ժամանակակից ստեղծագործություններ։ Մաեստրո Մոնտերոյի պատմությունները յուրաքանչյուր ստեղծագործության մասին կբացահայտեն դրանց պատմական ու մշակութային խորքերը՝ դարձնելով երեկոն ոչ միայն համերգ, այլև կենդանի պատմություն։

Այս բացառիկ միջոցառման պրոդյուսերն է Ջուլիետա Վարդանյանը։

Սա կլինի այնպիսի երեկո, որտեղ երաժշտությունը կդառնա կամուրջ մշակույթների միջև, իսկ հանդիսատեսը՝ այդ կամրջով ճանապարհորդողը։

 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան