21.09.2026
Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն կխորացնի կապերը Հայաստանի հետ. Ռուբիոյի ուղերձն Անկախության օրվա առթիվ

Լուսանկարը` rfi.fr
Լուսանկարը` rfi.fr

Միացյալ Նահանգները մտադիր են առաջիկա տարիներին էլ ավելի խորացնել ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ՝ շեշտը դնելով տնտեսական կապերի ամրապնդման, ամերիկյան ներդրումների ներգրավման և տարածաշրջանային նոր հնարավորությունների ստեղծման վրա:


Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 35-րդ տարեդարձի կապակցությամբ հղված պաշտոնական ուղերձում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ջերմորեն շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընդգծելով երկրի անշեղ առաջընթացը դեպի ժողովրդավարական, խաղաղ ու բարեկեցիկ ապագա։


Պետքարտուղարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնն ու Երևանը նախորդ տարվա ընթացքում պատմական ձեռքբերումներ են ունեցել, ինչը վկայում է խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի շուրջ համատեղ աշխատանքի արդյունավետության մասին:


Անդրադառնալով ապագա ծրագրերին՝ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է նոր տնտեսական ռազմավարության կարևորությունը. «Մենք ակնկալում ենք առաջ մղել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը, ամրապնդել տնտեսական կապերը, խրախուսել ամերիկյան ներդրումները և նպաստել Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը»։


Եզրափակելով խոսքը՝ պետքարտուղարը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է մնալու հայ-ամերիկյան երկկողմ գործընկերության շարունակական խորացումը:

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
21.09.2026
Մեր անկախության այս տարվա մարտահրավերը Տիգրանաշենն է.