ԱՄՆ-ը կարծում է, թե կկարողանա աշխարհում խաղի կանոններ հաստատել, դա ափսոսանք է առաջացնում, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԱՄՆ հայտարարությունները Հյուսիսային ծովային ճանապարհի միջազգայնացման մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Ես այժմ չեմ պատրաստվում տալ ԱՄՆ գործողությունների բնորոշումը, որն իսկապես կարծում է, թե միայն ինքն է կարող երաժշտություն պատվիրել ու ստեղծել իր սեփական կանոնները։ Սա առանձին թեմա է, բայց այն գոյություն ունի, ցավոք, այն պետք է նկատի ունենալ, երբ քննարկում ենք այս կամ այն հարցերը»,- ասել է նա: