24.11.2024
Եվրոպական միությունը մտադիր է կրկնապատկել հեղուկ բնական գազի ներկրումը ԱՄՆ-ից
prev Նախորդ նորություն

Չինաստանը կսկսի արտասահմանում նոր ռազմաբազաներ ստեղծել. Պենտագոն

Չինաստանի իշխանությունները կարող են սկսել արտասահմանում նոր ռազմաբազաներ ստեղծել՝ իրենց տնտեսական նախագծերի անվտանգության ապահովման համար: Համապատասխան ենթադրություն է պարունակվում Պենտագոնի՝ Չինաստանի ռազմական ներուժի մասին զեկույցում, այս տվյալները հետագայում կներկայացվեն Կոնգրեսին:


Զեկույցը հաջորդել է Պեկինի կողմից իր արկտիկական քաղաքականության վերաբերյալ «Սպիտակ գրքի» առաջին պաշտոնական հրապարակմանը: Չինաստանն այս փաստաթղթում շարադրել է նավագնացության ուղիների զարգացման ծրագրերը, որոնք բացվել են գլոբալ տաքացման հետեւանքով, Արկտիկական տարածաշրջանում «Բեւեռային մետաքսի ճանապարհ» ստեղծելու համար:


Չինական գործունեության նման ընդլայնումը կարող է հանգեցնել Արկտիկայում երկրի ռազմական ներկայության մեծացման, ներառյալ սուզանավերի տեղակայումը որպես միջուկային հարձակման զսպման միջոց, նշված է զեկույցում, որը հրապարակվել է Պենտագոնի կայքում: