Եվրոպական միությունը մտադիր է կրկնապատկել հեղուկ բնական գազի ներկրումը ԱՄՆ-ից
Եվրոպական միությունը մտադիր է կրկնապատկել հեղուկ բնական գազի ներկրումը Միացյալ Նահանգներից մինչեւ 2023 թվականը՝ տրանսատլանտյան առեւտրային լարվածության եւ ռուսական գազից կախվածության նվազեցման շրջանակներում՝ գրում է Reuters-ը։
Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ պլանավորում է մեծացնել ներկրումը մինչեւ տարեկան 8 միլիարդ խ/մ, որը ավելի քան երկու անգամ գերազանցում է 2018թ․ մակարդակը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ տարվա հուլիսին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ պայմանավորվել էր տուրքեր չսահմանել եվրոպական ավտոմեքենաների վրա, քանի որ երկու կողմերը ձգտում են բարելավել տնտեսական շահերը։
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ գազի ներկրումը ԱՄՆ-ից այն ժամանակներից աճել է 272 տոկոսով՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, ընդ որում՝ միայն մարտին ներկրվել է ավելի քան 1,4 միլիարդ խ/մ։
ԵՄ-ն վաղուց աշխատում է այն ուղղությամբ, որ հեղուկ կազի ենթակառուցվածքի զարգացման ճանապարհով դիվերսիֆիկացնի իր կախվածությունը Ռուսաստանից։ Հեղուկ գազի մյուս խոշոր մատակարարները Կատարը եւ Ավստրալիան են։