24.11.2024
2019-ին Ռուսաստանը ոսկու ամենախոշոր գնորդն է․ Bloomber
prev Նախորդ նորություն

Ղրիմում պատմել են, թե Զելենսկին երբ կկարողանա օգտվել Լիվադիայի բնակարանից

Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա օգտվել Ղրիմի Լիվադիա ավանում իր ընտանեկան բնակարանից, քանի դեռ նա թերակղզին համարում է ուկրաինական պետության մասը: Այդ մասին հայտարարել է Ղրիմի խորհրդարանի փոխխոսնակ Եֆիմ Ֆիքսը:


Ավելի վաղ Զելենսկու շտաբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նրա կինը՝ Ելենան, Ղրիմում անշարժ գույքը գնել Է 2013 թվականի ապրիլին Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան՝ մինչեւ թերակղզու Ռուսաստանի կազմ վերադառնալը: Նշված է, որ գնումից հետո վճարվել են բոլոր պարտադիր հարկերն ու տուրքերը, իսկ բնակարանը պաշտոնապես հայտարարագրված Է Զելենսկու կողմից:

Խոսքը վերաբերում է Ղրիմի հարավում Յալթայի տարածաշրջանի Լիվադիա ավանի բնակարանին: Շտաբում նշել են, որ Զելենսկիների ընտանիքը մտադիր է այդ անշարժ գույքից օգտվել «սոսկ Ղրիմը պարտադիր Ուկրաինա վերադարձվելուց հետո»:


«Եթե Զելենսկին հարցն այդպես է դնում, ապա նա երբեք չի օգտվի այդ բնակարանից: Այն այդպես էլ կմնա օդից կախված»,- ասել է Ֆիքսը: