24.11.2024
Լոնդոնի դատարանի որոշմամբ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը 50 շաբաթով կալանավորվեց
prev Նախորդ նորություն

Բոլթոնը Թրամփին դրդում է ներխուժել Վենեսուելա. WP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այնքան էլ չի ձգտում ռազմական գործողություն իրականացնել Վենեսուելայի տարածքում, բայց դրան դրդում է նրա ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնը։ Այս մասին տեղեկացրել է The Washington Post թերթը՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահի գործող եւ նախկին օգնականներին:


Նրանց տեղեկատվությամբ՝ Թրամփը «մեծ ցանկություն չունի ներխուժել Վենեսուելա»՝ սահմանափակվելով պատժամիջոցների հետեւողական խստացմամբ հանրապետության զինված ուժերի, ինչպես նաեւ Կուբայի հանդեպ։ Օգնականների հետ խոսակցության ժամանակ, նշում է թերթը, Թրամփը երբեմն ասել է, որ Բոլթոնը ցանկանում է իրեն ներքաշել Վենեսուելայի հետ պատերազմի մեջ։ Թերթի աղբյուրները նաեւ վստահություն են հայտնել, որ նախագահը հազիվ թե թույլ տա «երկարատեւ ռազմական գործողություններ իրականացնել» այդ երկրում։


Միեւնույն ժամանակ, պարբերականի աղբյուրներն ասել են, որ պետության ղեկավարը Բոլթոնին լայն լիազորություններ է տրամադրել Վենեսուելայի հետ կապված։