23.11.2024
Պուտինը հրահանգել ԱԳՆ-ին`պատրաստվել Էրդողանի Ղրիմ այցին
prev Նախորդ նորություն

Թուրքիայի կողմից Ս-400 –ի ձեռք բերումը Մոսկվայի «ռազմավարական հնարքն» է. Պենտագոն

ԱՄՆ-ն կարծում է, որ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերումը Մոսկվայի «ռազմավարական հնարքն» է՝ ուղղված Անկարայի և արևմտյան դաշնակիցների միջև պառակտում մտցնելուն: Այս մասին ТАСС-ին հայտնել է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Փեհոնը:


Նա հույս է հայտնել, որ Թուրքիան Ս-400-ից հրաժարվելու օգտին որոշում կկայացնի, իր օդային տարածքի անվտանգությունը կապահովի ՆԱՏՕ-ի տեխնիկայի հետ համատեղելի համակարգերով և կպահպանի Ֆ-35 ծրագրում արված ներդրումները: