26.11.2024
Ժամանակ է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը. հայտարարություն
prev Նախորդ նորություն

ԱՄՆ վարչակազմը արտասահմանցի պաշտոնյաներին ազատել է ԻՀՊԿ-ի դեմ պատժամիջոցներից

ԱՄՆ վարչակազմը Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ սահմանափակումների խախտման համար պատժամիջոցներից ազատում է տրամադրել՝ հայտնում է AP-ը։


Պետական քարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, թե ում վրա չեն տարածվի այդ պատժամիջոցները։ Մասնավորոպես, ԱՄՆ մուտքի արգելքը չի տարածվի ԻՀՊԿ-ի եւ նրա դուստր-ընկերությունների հետ կապ ունեցող արտասահմանյան կառավարությունների կամ հաստատությունների վրա։


Օրենքը թույլ է տալիս արգելել ԱՄՆ մուտքը այն անձանց, ովքեր ֆինանսական աջակցություն կցուցաբերեն ահաբեկչական կազմակերպությանը։


Պոմպեոյի խոսքերով, նման բացառություները համապատասխանում են ԱՄՆ ազգային անվտանգության շահերին, սակայն կարող են «վշտացնել» Կոնգրեսի անդամներին, որոնք հանդես են գալիս Իրանի հանդեպ խիստ պատժամիջոցների օգտին։