31.07.2025
Թրամփը՝ Բայդենին․ «Բարի գալուստ մրցավազք, Քնկոտ Ջո»
prev Նախորդ նորություն

Նազարբաեւն առաջարկել է Եվրամիությանը՝ միանալ ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացմանը

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ եթե Եվրամիությունը միանա ԵԱՏՄ-ի եւ նոր Մետաքսի ճանապարհի չինական նախաձեռնության հետ ինտեգրացմանը, Եվրասիայում կլինի բոլորի համար շահավետ գլոբալ ինտեգրացում:


«Այժմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում էր Մետաքսի ճանապարհի ծրագրի հետ ԵԱՏՄ-ի զուգորդման մասին: Այդ զուգորդումը շատ կարեւոր է: Հեռանկարում, եթե Եվրամիությունը միանա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը եւ ԵԱՏՄ-ին, ապա դա բոլորի համար շահավետ գլոբալ ինտեգրացում կլիներ եվրասիական մայրցամաքում»,- ասել է Նազարբաեւը, որը ժամանել է Պեկին՝ մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին:

Թուրքիան սկսելու է թեթև տանկեր արտահանել
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար