26.11.2024
Թրամփը շարունակում է ճնշում գործադրել Իրանի վրա․ Պոմպեո
prev Նախորդ նորություն

Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ցեղասպանության հիշատակման օր սահմանող հրամանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոննապրիլի 10-ին ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր հաստատելու մասին հրամանը։


Հրամանում ասվում է, որ 1915-ի հայերի ցեղասպանության հիշատակման օր սահմանել ապրիլի 24-ը։ Ամեն տարի այս օրը Փարիզում անցկացնել արարողություն։ Նմանատիպ արարողություններ կարող են կազմակերպել յուրաքանչյուր դեպարտամենտում՝ համայնքային ղեկավարության նախաձեռնությամբ։ Այս որոշման կատարման համար պատասխանատու է Ֆրանսիայի վարչապետը, հայտնում է Panorama.am-ը։


Փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ապրիլի 24-ը կդառնա «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր»։


«Ֆրանսիան առաջին հերթին այն երկիրն է, որը գիտի, ինչպես նայել պատմությանը, որն առաջիններից մեկը դատապարտեց 1915թ.-ի հայ ժողովրդի ցեղասպանությունը, որը 2001թ.-ին, երկար պայքարից հետո, օրենքով ճանաչեց այն ու ապրիլի 24-ը հաջորդ շաբաթների ընթացքում կդառնա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»,-ասել էր Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ճաշին ելույթ ունենալիս։