ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Արա Նաջարյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ: Վկայակոչելով myglendalecitynews.org կայքը, Նաջարյանն այդ պաշտոնում փոխարինում է Զարեհ Սինանյանին: Արա Նաջարյանը Գլենդելի քաղաքապետի պարտականությունները ստանձնում է 4-րդ անգամ: Առաջին անգամ նա Գլենդելի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է 2005 թվականի ապրիլին: «Ես իսկապես շնորհակալ եմ քաղաքապետ աշխատելու հնարավորության համար: Ես սերտ համագործակցության հույս ունեմ իմ գործընկերների և քաղաքային խորհրդի աշխատակիցների հետ՝ Գլենդելը որպես յուրահատուկ վայր պահպանելու հարցում»,- ասել է Նաջարյանը: On Tuesday, April 2, 2019, Glendale City Council Member Ara Najarian was selected as the City’s mayor by fellow council members. Najarian takes over the position from outgoing Mayor Zareh Sinanyan. Lear more at https://t.co/A27Htj44cK pic.twitter.com/6k8345W4uk — City of Glendale, CA (@MyGlendale) April 3, 2019