Մարիա Զախարովան գլխավորել է ԶԼՄ-ներում առավել հաճախ հիշատակվող կանանց վարկանիշը

192

Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «Մեդիալոգիա» ընկերության վարկածով, գլխավորել է ԶԼՄ-ներում առավել հաճախ հիշատակվող կանանց վարկանիշը:


Հետազոտության արդյունքների համաձայն, անցյալ տարվա ընթացքում ռուսական մասսմեդիայում Զախարովային հիշատակել են 158 հազար 474 անգամ:


Երկրորդ եւ երրորդ տեղերում են՝ հեռուստահաղորդավարուհիներ Քսենյա Սոբչակը (135265 հիշատակում) եւ Օլգա Բուզովան (118566): Չորրորդ հորիզոնականում ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն է (107575), հինգերորդում՝ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան (91005): Թոփ 10-ում տեղ են գտել նաեւ Ալլա Պուգաչովան, առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը եւ բրիտանական Սոլսբերիում իր հոր հետ միասին տուժած Յուլյա Սկրիպալը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...