3.04.2026
ԱՄՆ-ը դադարեցրել է F-35-ի շուրջ Թուրքիայի հետ համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Տիմոշենկոն չի վիճարկելու ընտրությունների արդյունքները

Ուկրաինայի նախագահի թեկնածու «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ կեղծված է համարում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները, բայց դրանք չի վիճարկելու դատարանում, քանի որ չի հավատում երկրի արդարադատությանը:


«Ես կարող եմ միանգամից ասել, որ մենք դատարան չենք գնում,-հայտարարել է նա:- Դրա պատճառը պարզ է, ընտրությունների անցկացման ընթացքում մենք քանիցս գնացել ենք դատարան, բայց դատական համակարգի բարեփոխումից հետո նախագահն այն սեփականաշնորհել է, եւ այն նույնքան կեղծ է աշխատում, որքան եւ նախագահի ընտրությունները: Այն իրական արդարադատ որոշումներ չի կայացնի»:


«Մենք հույս չենք դնի մի բանի վրա, որը չկա,-ասել է Տիմոշենկոն:- Ուկրաինայում դատական համակարգ չկա, ուստի այնտեղ ընտրությունները բողոքարկելն անհնարին է»:


Տիմոշենկոն հավելել է, որ երկրորդ փուլում չի պաշտպանում ո՛չ Զելենսկուն, ո՛չ Պորոշենկոյին:

Ապրիլը Լոս Անջելեսում կհայտարարվի «Հայոց պատմության ամիս»
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար