26.11.2024
Տիմոշենկոն չի վիճարկելու ընտրությունների արդյունքները
prev Նախորդ նորություն

Ապրիլը Լոս Անջելեսում կհայտարարվի «Հայոց պատմության ամիս»

Ապրիլը Լոս Անջելեսում կհայտարարվի «Հայոց պատմության ամիս»: Նախաձեռնությունը Լ ոս Անջելեսի շրջանային խորհրդի ներկայացուցիչներ Ջենիս Հանինը և Քեթրին Բարգերինն է, հայտնում է Cerritos Community News-ը:


«Լոս Անջելեսի շրջանում է բնակվում Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ամենամեծ հայ համայնքը: Այս ամիս մենք լավ հնարավորություն ունենք ներկայացնելու հայ ժողովրդի հարուստ մշակույթը, ամերիկահայերի նվաճումները, և միանալ տեղաբնակներին՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,-ասել է Հանը, հայտնում է Պանարմենիանը:


Հանը Լոս Անջելեսի շրջանային խորհրդի ապրիլ ամսվա յուրաքանչյուր նիստում կխոսի ամերիկահայերի և հայկական կազմակերպությունների նվաճումների մասին:


2017 թվականից սկսած, Լոս Անջելեսի շրջանն արդեն երրորդ անգամ է ապրիլը հայտարարում «Հայոց պատմության ամիս»: Մինչ այդ նշվում էր միայն ապրիլի 24-ը՝ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: