26.11.2024
ՄԱԿ. 2050 թ. աշխարհի բնակչությունը կհասնի 9.7 միլիարդի
prev Նախորդ նորություն

Թրամփը հուսով է լեզու գտնել ՌԴ հետ, բայց ՆԱՏՕ-ին կոչ է անում մեծացնել պաշտպանական ծախսերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի անդամների ծախսերի բաժանման բեռը զգալիորեն բարելավվել է այն բանից հետո, երբ ինքը նախագահ է դարձել։

Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հանդիպման ժամանակ Թրամփը նշել է, թե կուզեր, որ ՆԱՏՕ-ի անդամները ՀՆԱ-ի ավելի քան 2 տոկոս վճարեն։ Նա ասել է, որ գոհ է պաշտպանական նպատակներով դաշնակիցների աճող ծախսերից։

«Տեղի է ունեցել հսկայական առաջընթաց, եւ ՆԱՏՕ-ն շատ ավելի ուժեղ է դարձել»,- հայտարարելէ Թրամփը։

Խոսելով Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից սպառնալիքների մասին՝ Թրամփը նշել է, որ կուզեր ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի հետ լավ հարաբերություններ հաստատել։ «Այդպես էլ կլինի»,- ասել է նա։
«Ես հուսով եմ, որ մենք Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կունենանք։ Կարծում եմ՝ մենք լեզու կգտնենք Ռուսաստանի հետ»,- ասել է Թրամփը։