ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է զորք ուղարկել Վենեսուելա:Նրա խոսքով` ԱՄՆ-ը ռազմական ներխուժում է նախապատրաստում լատինական երկիր` «սարկազմ և մեծամտություն» դրսևորելով: «Պուերտո Ռիկոյում ամերիկյան հատուկ գործողությունների ուժերի տեղակայումը, Կոլումբիա ԱՄՆ ԶՈւ ուղարկումը և այլ փաստեր միանշանակ խոսում են այն մասին, որ Պենտագոնը ուժեղացնում է տարածաշրջանում զորքերի առկայությունը»,- ասել է Պատրուշևը: Նա ընդգծել է, որ ռազմական գործողության արդյունքում ԱՄՆ-ը մտադիր է գահընկեց անել երկրի` օրինական ճանապարհով ընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյին: