26.11.2024
Եվրախորհրդարանը կոչ է անում դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը
prev Նախորդ նորություն

Պենտագոնի բյուջեն կողմնորոշված է դեպի Չինաստան եւ Ռուսաստան

Պենտագոնը հրապարակել է Կոնգրես ուղարկված 750 միլիարդ ծավալով պաշտպանական բյուջեի նախագծի մանրամասները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ռազմական հաստատությունը հայտարարել է, որ առաջարկված բյուջեն ցույց է տալիս, թե ինչպես են զինված ուժերը հերթափոխում ահաբեկիչների դեմ պայքարը եւ Չինաստանի ու Ռուսաստանի հետ մրցակցությունը։

Բյուջետային հայցը արտացոլում է ռազմական վարչակազմը դեպի Չինաստան եւ Ռուսաստան վերակողմնորոշելու փորձերը մեկուկես տասնամյակ հետո այն ժամանակներից, երբ ուշադրության կենտրոնում Իրաքում եւ Աֆղանստանում պատերազմներն էին։

Այսպես, ԱՄՆ ռազմածովային ուժերը ծրագրում են վաղաժամ դուրս գրել իրենց ավիակիրներից մեկը եւ ներդնել անօդաչու սարքերում։

750 միլիարդ դոլար ծավալով բյուջետային հայցը ներառում է 718 միլիարդ դոլար՝ պաշտպանության նախարարության, եւ 32 միլիարդ դոլար՝ այլ հաստատություններում պաշտպանական բնույթի գործունեության համար՝ հիմնականում խոսքը էներգետիկայի նախարարության միջուկային զենքի հետ կապված ծրագրերի մասին է։

Ընթացիկ ֆինանսական տարվա հետ համեմատած՝ բյուջեի ծավալը առաջարկվում է մեծացնել համարյա 5 տոկոսով։

Բյուջեի նախագիծը նախատեսում է 31 միլիարդ դոլար տրամադրել երկրի միջուկային երրորդության արդիականացմանը, որը հիմնականում կողմնորոշված է դեպի Ռուսաստան։

Խոսքը, մասնավորապես, 3 միլիարդ դոլար B-21 նոր ռմբակոծչի եւ 2,2 միլիարդ դոլար «Կոլումբիա» դասի նոր միջուկային սուզանավի նախագծման եւ արտադրության համար տրամադրելու մասին է։

Չնայած, որ վարչակազմը հակահրթիռային պաշտպանության հավակնոտ ծրագիր է մշակել, նաեւ Հակահրթիռային պաշտպանության գործակալության համար 9,43 միլիարդ դոլար է պահանջել, որը 1,06 միլիարդով քիչ է 2019թ․ բյուջեի նույն թվից։

Գործակալությունը 157,4 միլիոն դոլար նախատեսում է ներդնել գերձայնային սպառնալիքներից պաշտպանության միջոցների եւ 303,5 միլիոն դոլար՝ բալիստիկ հրթիռների կողմից թիրախների հետապնդման ընդունիչներ ստեղծելու ծրագրերում։

Երկու ծրագրերն էլ նախատեսված են Ռուսաստանի եւ Չինաստանի նոր ռազմական համակարգերին դիմակայելու համար։