23.04.2025
Բաքվի հետ կապերի համար․ գերմանացի պատգամավորը տուգանվել է 20 հազար եվրո
prev Նախորդ նորություն

Պենտագոնը չի ծրագրում ստիպել դաշնակիցներին ավելին վճարել ԱՄՆ զորքերի տեղակայման համար

Պենտագոնը չի ծրագրում ստիպել դաշնակիցներին ավելին վճարել իրենց երկրներում ամերիկյան զորքերի տեղակայման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը՝ նշելով, որ վճարի կտրուկ մեծացման մասին տեղեկատվությունը սխալ է՝ հայտնում է AP-ը։

Ելույթ ունենալով Սենատի զինված ուժերի հարցով հանձնաժողովում՝ Շանահանը նշել է, որ դաշնակիցները պետք է վճարեն իրենց արդար մասնաբաժինը։

Ամերիկյան պաշտոնյաները ավելի վաղ հայտարարել էին, որ Թրամփի վարչակազմը դիտարկում է պլան, որի համաձայն դաշնակիցներն ավելի շատ պետք է վճարեն իրենց երկրներում ամերիկյան զորքերի տեղակայման համար՝ զորքերի ներկայության լրիվ արժեքի գումարած լրացուցիչ 50 տոկոս։

Շանահանը նշել է, որ տեղեկատվությունը սխալ է։ «Մենք չենք պատրաստվում բիզնես անել։ Սակայն մենք բարեգործությամբ էլ չենք պատրաստվում զբաղվել»։ Նա հավելել է, որ «ամեն մեկը չէ, որ կարող է իր ներդրումն ունենալ։ Սակայն խոսքը արժեքին գումարած 50 տոկոսի մասին չէ»։


 

Ղրիմում Պուտինի աշխատանքը գնահատողներն ավելի շատ են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար