23.04.2025
Եվրախորհրդարանի նախագահին մեղադրել են ֆաշիզմին համակրելու մեջ
prev Նախորդ նորություն

Բաքվի հետ կապերի համար․ գերմանացի պատգամավորը տուգանվել է 20 հազար եվրո

Գերմանիայում Քրիստոնեադեմոկրատական միության պատգամավորը տուգանվել է, քանի որ ժամանակին Բունդեսթագին չի տեղեկացրել Ադրբեջանից լրացուցիչ աշխատավարձի մասին։ Տուգանքի գումարը կազմում է 20 հազար եվրո։ Այս որոշումը մարտի 14-ին ընդունել է Բունդեսթագի վարչակազմը՝ հայտնում է DW-ն։


Կարին Շտրենցի հանդեպ կասկածները հայտնվել էին դեռեւս 2017թ․ ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալի ընթացքում։ Մասնավորապես, նրա անունը հիշատակվում է Եվրոպայում Բաքվի շահերի համար լոբբինգի դիմաց կաշառք վերցնելու մասին 2018թ․ ապրիլին անկախ փորձագետների հրապարակված զեկույցում։ Փաստաթղթում հաստատվում է, որ կոռուպցիոն աղմուկի հիմնական դերակատար, Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները նրան աշխատանքի է վերցրել իրեն պատկանող Line M-Trade խորհրդատվական ընկերության միջոցով, որը ֆինանսավորվում էր Բաքվի կողմից եւ զբաղվում էր Ադրբեջանի լոբբինգով։


Չնայած կոմերցիոն հետաքրքրություններին՝ Շտրենցը 2015թ․ մասնակցել է Ադրբեջանի ընտրություններում դիտորդական առաքելությանը։ Այս մեղադրանքների հետ կապված՝ Շտրենցը կրկին իր թեկնածությունը չի դրել ԵԽԽՎ-ում»։ Նա ինքը պնդում է, որ չի իմացել Լինթների ընկերության եկամուտների ադրբեջանական ծագման մասին, եւ իր մեղքն ընդունել է միայն լրացուցիչ եկամտի մասին ժամանակին չտեղեկացնելու համար։


Շտրենցի հետ կապված պատմությունը «Խավիարային դիվանագիտություն» անվամբ զեկույցի միայն մի մասն է։

Պենտագոնը չի ծրագրում ստիպել դաշնակիցներին ավելին վճարել ԱՄՆ զորքերի տեղակայման համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kavkazru.press
23.04.2025
Գործադիրը հատկացրել է լրացուցիչ 209 մլն դրամ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին համար