23.04.2025
ՆԱՏՕ-ն պատրաստ է պահպանել ռազմական կապերի խողովակները ՌԴ-ի հետ
prev Նախորդ նորություն

Եվրախորհրդարանի նախագահին մեղադրել են ֆաշիզմին համակրելու մեջ

Եվրախորհրդարանի թվաքանակով երկրորդ խմբակցության՝ եվրոպական սոցիալիստների ղեկավար Ուդո Բուլմանը եվրոպական վեհաժողովի նախագահ Անտոնիո Տայանիին մեղադրել է ֆաշիզմին համակրելու մեջ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Իտալական Radio24-ին տված հարցազրույցում Տայանին ասել է, որ իտալացի դիկտատոր Բենիտո Մուսոլինին «որոշ լավ բաներ է արել»։


«Ես ֆաշիստ չեմ եւ երբեք ֆաշիստ չեմ եղել, բայց եթե անկեղծ, ապա նա (Մուսոլինին) ճանապարհներ է կառուցել, շենքեր, մարզական շինություններ... Երբ դուք պատմական դատողություններ եք անում, պետք է օբյեկտիվ լինեք»,- ասել է Եվրախորհրդարանի նախագահը։ Նա ԵՄ-ում ներկայացնում է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որը ամենամեծ խմբակցությունն ունի Եվրախորհրդարանում։
Բուլմանի խոսքով՝ Տայանիի ասածն «անհավանական» է։ «Ինչպե՞ս Եվրախորհրդարանի նախագահը կարող է չընդունել ֆաշիզմի (հանցավոր) էությունը»,- գրել է նա Թվիթերում։

Ի պատասխան՝ Տայանին գրել է, որ «նրանք, ովքեր մանիպուլացնում են իր խոսքերը, պետք է ամաչեն»։ «Ես միշտ համոզված հակաֆաշիստ եմ եղել եւ թույլ չեմ տա հակառակը մտածել»,- ընդգծել է Եվրախորհրդարանի նախագահը։

Բաքվի հետ կապերի համար․ գերմանացի պատգամավորը տուգանվել է 20 հազար եվրո
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kavkazru.press
23.04.2025
Գործադիրը հատկացրել է լրացուցիչ 209 մլն դրամ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին համար