Տուսկը կոչ է արել ԵՄ-ի երկրներին՝ օգնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը

160

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում սկսելով իր ելույթը, կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին՝ օգնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը:


«Ես կցանկանայի ֆրանսիական ամբողջ ազգի հետ համերաշխության խոսք ասել, նաեւ՝ որպես Գդանսկի բնակիչ, քաղաք, որը 90 տոկոսով ավերվեց եւ հետո վերականգնվեց: Դուք եւս կվերականգնեք ձեր տաճարը: Ստրասբուրգից՝ ԵՄ-ի ֆրանսիական մայրաքաղաքից, ես կոչ եմ անում ԵՄ-ի բոլոր 28 երկրներին՝ մասնակցել այդ գործին: Ես գիտեմ, որ Ֆրանսիան ինքը կարող է դա անել, սակայն այստեղ խոսքը չի վերաբերում միայն նյութական օգնությանը»,- հայտարարել է Տուսկը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...