26.11.2024
Տուսկը կոչ է արել ԵՄ-ի երկրներին՝ օգնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը
prev Նախորդ նորություն

Զելենսկին կտրուկ մեծացրել է առավելությունը Պորոշենկոյի նկատմամբ

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլից առաջ ժողովրդականության վարկանիշներով 47 տոկոսով գերազանցում է պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը՝ վկայակոչելով սոցիոլոգիական հարցման՝ ապրիլի 16-ին հրապարակված արդյունքները, հարցում, որն անցկացրել է Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը:


Հետազոտության արդյունքների համաձայն, Զելենսկու օգտին պատրաստ է քվեարկել Ուկրաինայի հարցված այն քաղաքացիների 72,2 տոկոսը, որոնք կողմնորոշվել են իրենց թեկնածուի հարցում եւ մասնակցելու են քվեարկությանը, իսկ Պորոշենկոյի օգտին՝ հարցվածների 25,4 տոկոսը:

«Ռեյտինգ» սոցիոլոգիական ծառայության տվյալները, որոնք հրապարակվել էին ապրիլի 11-ին, ցույց են տվել Պորոշենկոյի նկատմամբ Զելենսկու 30-տոկոսանոց առավելությունը:

Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 21-ին: Առաջին փուլում Զելենսկին հավաքել էր ընտրողների ձայների 30,24 տոկոսը, իսկ Պորոշենկոյի օգտին քվեարկել էր 15,95 տոկոսը: