23.04.2025
Թուրքիան Թրամփի վարչակազմից «ակնկալում» է պատժամիջոցներից ազատում
prev Նախորդ նորություն

Պենտագոնը Վենեսուելայում «ռուսական ազդեցությունը» զսպող տարբերակներ է մշակում

Պենտագոնը Վենեսուելայի համար մշակում է նոր ռազմական տարբերակներ՝ ուղղված «ռուսական, կուբայական եւ չինական ազդեցությունների» զսպմանը, որոնք սակայն թույլ չեն տալիս որեւէ կինետիկ ռազմական գործողություններ՝ հայտնում է CNN-ը։

Զսպման տարբերակները մշակվում են անցյալ շաբաթ Սպիտակ տան նիստից հետո, որի ժամանակ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հանձնարարել էր պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանին առաջարկել Վենեսուելայի ճգնաժամին վերաբերող գաղափարներ։

Պաշտոնյան ընդգծել էր, որ սկզբնական աշխատանքը անցկացվում է Պենտագոնի միացյալ շտաբի կողմից, որը Հարավային հրամանատարության հետ միասին իրականացնում է ապագա ռազմական գործողությունների պլանավորումը։

Ու թեեւ պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջերս հայտարարել էր, որ «բոլոր տարբերակները» սեղանին են, Պենտագոնի որոշ պաշտոնյաներ շարունակում են պնդել, որ վենեսուելական ռեժիմի դեմ ռազմական ուժ ԱՄՆ-ը չի պատրաստվում կիրառել։

Դժբախտ պատահար. հայտնի է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի պատճառը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան