26.11.2024
Ռուսաստանը պատրաստ է երկխոսել Զելենսկիի հետ
prev Նախորդ նորություն

Թուրքիան Ս-400-ները չի փոխանցի Ադրբեջանին կամ Կատարին. Չավուշօղլու

Անկարան մտադրություն չունի Ռուսաստանի մատակարարած Ս-400 զենիթահրթիռային համալիրները փոխանցել Կատարին եւ Ադրբեջանին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:


«Խոսքը Ս-400-ները Կատարում կամ Ադրբեջանում տեղակայելու ծրագրերի մասին է: Մենք նման հարց երբեք չենք քննարկել: Այս տեղեկությունը լրատվամիջոցներում մշտապես տարածվում է: Իրականում այս հարցում ոչ մի բարդություն չկա:


Մենք Ռուսաստանի հետ համաձայնագիր ենք կնքել, եւ հիմա պայմանավորվում ենք մատակարարումների ժամկետների շուրջ: Եթե Ռուսաստանը որոշի համալիրներն Ադրբեջանին վաճառել, դա անմիջականորեն կանի, առանց միջնորդների: Առավել եւս, որ այդ երկրները լավ հարաբերություններ ունեն»,- ասել է Չավուշօղլուն: