26.11.2024
Ղրիմի ղեկավարը կոչ է արել Զելենսկիին ճանաչել Ղրիմը որպես ՌԴ-ի մաս
prev Նախորդ նորություն

Ուկրաինան վերափոխվելու եւս մեկ շանս ստացավ. Յուլյա Տիմոշենկո

«Բատկիվշչինա» ուկրաինական կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, մեկնաբանելով Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, երկրին շնորհավորել է վերափոխվելու եւս մեկ շանս ստանալու կապակցությամբ եւ կոչ է արել խորհրդարանին՝ թիկունք կանգնել պետության նոր ղեկավարին:


«Ես ցանկանում եմ Ուկրաինային շնորհավորել նախագահական ընտրարշավի ավարտվելու, իսկ ամենագլխավորը՝ վերափոխվելու եւս մեկ շանս ստանալու կապակցությամբ: Այս ընտրություններից հետո մարդիկ տարիներով չեն սպասի փոփոխությունների, ուստի մեզ հարկավոր է համատեղ պատասխանատվության վերադառնալ այդ փոփոխությունների համար: Հարկավոր է, ինչպես ապրիլի 21-ին նախագահն է ասել, թիկունք կանգնել պետության նոր ղեկավարին»,- ասել է Տիմոշենկոն: