23.04.2025
Հարցում. Եվրոպացիները սառել են ՆԱՏՕ-ի հանդեպ
prev Նախորդ նորություն

Պենտագոնը չի քննարկում Ս-400-ի կապակցությամբ Թուրքիայի հետ աշխատանքային խումբ ստեղծելը

Պենտագոնը չի քննարկում Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգի գնման կապակցությամբ Թուրքիայի հետ աշխատանքային խումբ ստեղծելու հարցը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Պահոնը:


«Այս փուլում տեխնիկական աշխատանքային խմբի կարիք չկա»,- նշել է նա:


Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան Միացյալ Նահանգներին առաջարկել է ստեղծել տեխնիկական աշխատանքային խումբ՝ պարզելու համար, որ Ս-400-ը ԱՄՆ կամ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկային սպառնալիք չի ներկայացնում:

Կրեմլը պաշտպանել է ռազմական ծախսերը կրճատելու Թրամփի կոչը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան