26.11.2024
Ժամանակակից աշխարհը երբեմն ռազմական լուծումներ է պահանջում․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
prev Նախորդ նորություն

ԱՄՆ փոխնախագահը կրկին Անկարային Ս-400-ներից հրաժարվելու կոչ է արել

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կրկին Անկարային ռուսական Ս-400-ների գնումից հրաժարվելու կոչ է արել:

«Թուրքիան պետք է ընտրություն կատարի։ Նա ուզում է պատմության մեջ ամենահաջողակ ռազմական դաշինքի կարեւոր գործընկե՞ր մնա, թե՞ վտանգի այդ գործընկերության անվտանգությունը՝ ընդունելով նման անխոհեմ որոշումներ, որոնք պառակտում են մեր դաշինքը»,- Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի միջոցառման ժամանակ ասել է Փենսը։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան Միացյալ Նահանգներին առաջարկել է ձեւավորել տեխնիկական աշխատանքային խումբ, որպեսզի համոզվեն, որ Ս-400-ները վտանգ չեն ներկայացնում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի համար։