26.11.2024
Հայաստանը Սփյուռքի կարիքն ունի, բայց այլ օգնություն է ակնկալվում. Աննա Հակոբյանն ԱՄՆ-ում է
prev Նախորդ նորություն

Ժամանակակից աշխարհը երբեմն ռազմական լուծումներ է պահանջում․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ցավոք, ժամանակակից աշխարհը երբեմն ռազմական լուծումներ է պահանջում։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ հայտնում է DW-ը։

«Երկխոսությունը չէր կանգնեցնի «Իսլամական պետությանը»»,- նշել է նա՝ հավելելով, որ դաշնակիցները պաշտպանական բյուջեները մի քանի տարի կրճատելուց հետո սկսել են ավելացնել դրանք։

«Դաշնակիցները պաշտպանության համար ավելի շատ միջոցներ պետք է ծախսեն։ Դա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հստակ ուղերձն էր։ Եւ այդ ուղերձը իրական ազդեցություն է թողնում»,- ասել է Սթոլթենբերգը։

«Մենք սպառազինությունների նոր մրցավազք չենք ուզում։ Մենք նոր «սառը պատերազմ» չենք ուզում։ Սակայն մենք չպետք է միամիտ լինենք»,- նշել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն տեսնում է Մոսկվայից եկող սպառնալիքը։