9.06.2025
ԱՄՆ-ը հինգերորդ սերնդի ինքնաթիռները մշտական հիմունքներով կտեղակայի Եվրոպայում
prev Նախորդ նորություն

Բլումբերգը հրաժարվել է 2020 թվականին ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրությունից

Նյու Յորքի նախկին ղեկավար եւ մեդիամագնատ Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ չի պատրաստվում 2020 թվականին ԱՄՆ նախագաի թեկնածու առաջադրվել, փոխանցում է RT-ն:

Նա համապատասխան հայտարարությունը կատարել է Bloomberg գործակալության համար գրած իր հոդվածում:

«Կարեւոր է, որ մենք դեմոկրատի առաջադրենք, որն ուժեղագույն դիրքում կլինի Դոնալդ Թրամփին հաղթելու համար»,- նշել է նա:

Նա վստահություն է հայտնել, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին կհաղթեր, եթե, այնուամենայնիվ, որոշեր նախագահական մրցապայքարին մասնակցել, սակայն գիտակցում է, «թե որքան դժվար է հաղթել դեմոկրատների առաջադրման ժամանակ՝ հավակնորդների նման մեծ թվի պայմաններում»:


 

ԱՄՆ-ը ոչ թե դադարեցրել, այլ խզել է միջուկային համաձայնագիրը. Մեդվեդև
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Defence Industry Europe
09.06.2025
Ադրբեջանը 40 կործանիչ է գնում՝ Պակիստանի հետ խոշոր գործարքի շրջանակում