26.11.2024
Սթոլթենբերգը կրկին Ռուսաստանին մեղադրել է ՄՓՀՀՊ-ի խախտման մեջ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն, հնարավոր է, չվերապրի Թրամփի եւս մեկ նախագահական ժամկետը. Ջոն Քերրի

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին Դեմոկրատական կուսակցության կարիքների համար միջոցների հատկացման մասին խնդրանքով նամակներում պնդում է, որ երկիրը կարող է չվերապրել 2020 թվականի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը: Այս մասին հայտնել է Fox News-ի լրագրող Շոն Հենիթին:

Նա իր կայքում քաղվածքներ է հրապարակել այդպիսի ուղերձներից մեկից: «Թրամփը լիովին քամահրելով դիվանագիտությունը՝ համաշխարհային ասպարեզում մեր երկիրն անվանարկում է եւ սասանում մեր ժողովրդավարության հիմքերը»,- կարծում է Քերրին:


«Մեր ժողովրդավարական համակարգը կարող է չվերապրել Դոնալդ Թրամփի կառավարման եւս մեկ 4-ամյա ժամկետը, եւ միակ միջոցը, որով կարող ենք դադարեցնել այս ներքին քաոսը, այս տարի ամբողջ երկրում ընտրություններում հաղթանակն է եւ 2020 թվականին Սպիտակ տան ղեկավար դեմոկրատի ընտրելը»,- շեշտել է նախկին պետքարտուղարը:

2018 թվականի նոյեմբերի վերջին Հարվարդի համալսարանում ելույթ ունենալիս Քերրին հայտարարել էր, որ կմտածի 2020 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու մասին: Նա 2004 թվականին նախագահի թեկնածու էր առաջադրվել Դեմոկրատական կուսակցության կողմից: Քերրին ընտրություններում պարտվել էր Ջորջ Բուշ կրտսերին: 2013 թվականի փետրվարի 1-ից 2017 թվականի հունվարի 20-ը Քերրին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը: