24.04.2025
Լավրովն ու Մնացականյանը կհանդիպեն Մյունխենում
prev Նախորդ նորություն

Պոմպեոն կոչ է անում չհամեմատել Իրանն ու Հյուսիսային Կորեան

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծել է Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հանդեպ տարբեր արտաքին քաղաքական մոտեցումների անհրաժեշտությունը՝ Թեհրանին անվանելով առավել «ապակայունացնող», քան Փխենյանը՝ հայտնում է AFP-ն։


«Մենք պարզ հասկացրել ենք, որ այդ իրավիճակները տարբեր են»,- CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է նա։

«Հյուսիսային Կորեան այսօր ունի զենք, միջուկային զենք, որ կարող է հասնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ»,- ասել է Պոմպեոն։

Պոմպեոյի խոսքերով, Հյուսիսային Կորեան իրեն բոլորովին այլ կերպ է պահում։ «Նրանք չեն ապակայունացնում Եմենը։ Նրանք չեն ապակայունացնում Սիրիան։ Նրանք սպանություններ չեն գործում»,- ասել է Պոմպեոն՝ հավելելով․ «Այս երկրների վարքագիծը տարբեր է, այդ պատճառով այդ խնդրի լուծման Ամերիկայի մոտեցումն էլ տարբեր է»։

ՌԴ-ում ԻՊ-ի գաղտնի բջջի կին կազմակերպիչ է ձերբակալվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար