26.11.2024
Թրամփը Տիեզերական ուժեր ստեղծելու մասին հրահանգ է ստորագրել
prev Նախորդ նորություն

Մահացել է Ալեք Մանուկյանի դուստրը՝ մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Սույն թվականի փետրվարի 18-ին 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկահայ մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը: Դրա մասին տեղեկացրել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը:


Լուիզ Մանուկյան-Սիմոնը ծնվել է 1933 մայիսի 19-ին Դետրոյթում։ Նրա հայրը հայտնի բարերար, գործարար, ՀՀ ազգային հերոս Ալեք Մանուկյանն է, ով ԱՄՆ-ը տեղափոխվել Թուրքիայից:


Լուիզ Մանուկյան-Սիմոնը 1989 թվականին ստանձնել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության նախագահի պաշտոնը՝ փոխարինելով այդ դիրքում իր հորը՝ Ալեք Մանուկյանին: Լուիզ Մանուկյան-Սիմոնը մեծանուն ամերիկահայ բարերար է:


2012 թվականին Ամենայն հայոց կաթողիկոսը Լուիզ Մանուկյան-Սիմոնին պարգևատրել է Ասպետ Սուրբ Էջմիածնի շքանշանով։