26.11.2024
Ուկրաինայի բնակչությունը մեկ տարում կրճատվել է ավելի քան 233 հազար մարդով
prev Նախորդ նորություն

Չկան հստակ արդյունքներ. Ղազախստանի նախագահը ցրել է երկրի կառավարությունը

«Կարևոր ուղղություններով չկան հստակ արդյունքներ», - ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ հայտարարելով կառավարության հրաժարականի մասին:


Նախագահը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որում կոշտ քննադատության է ենթարկել իր իսկ կողմից նշանակած կառավարությունը՝ անարդյունավետ աշխատանքի համար, որի հետեւանքով չեն աճում բնակչության իրական եկամուտները: Ղազախստանի առաջնորդը խոստացել է լուծումներ գտնել երկրի համար առաջնային մի շարք խնդիրների ուղղությամբ, մասնավորապես «մարդկանց կյանքի որակը բարելավելու ուղոությամբ»:


Վերջին շաբաթներին Ղազախստանում բողոքի ցույցեր են անցկացվում, որի մասնակիցները պահանջում են պետությունից բարելավել ժողովրդի սոցիալական պայմանները: Այս ակցիաները մեկնարկել են Աստանայի ժամանակավոր կացարաններում տեղի ունեցած ողբերգական հրդեհից հետո, որի հետևանքով մահացել է հինգ մանկահասակ երեխա:


78-ամյա Նազարբաևը, որը երկիրը ղեկավարում է երեք տասնամյակ շարունակ, վերջին անգամ հնգամյա ժամկետով նախագահ է ընտրվել 2015 թվականին՝ ստանալով ձայների 97,7 տոկոսը: Փորձագետները կասկածներ ունեն, որ նա փորձում է վերընտրվել՝ արտահերթ ընտրություններ նշանակելով 2019 թվականին: