26.11.2024
Չկան հստակ արդյունքներ. Ղազախստանի նախագահը ցրել է երկրի կառավարությունը
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն կորոշի Եվրամիության մեջ Թուրքիայի ընդգրկվելու բանակցությունների ճակատագիրը

Եվրամիությունը որոշիչ քվեարկություն կանցկացնի այն հարցով, թե արժի արդյոք շարունակել ԵՄ-ում Անկարայի անդամության բանակցությունները մինչեւ Թուրքիայում կկայանան տեղական ինքնակառավարման ընտրությունները՝ հայտնում է Bloomberg-ը։

Նախօրեին Եվրախորհրդարանի հանձնաժողովը քվեարկել էր բազմամյա բանակցությունների օգտին, որոնք տապալվել էին Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի եւ իշխանությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքում կենտրոնացնելու պատճառով։


Եվրախորհրդարանում վերջնական քվեարկության ամսաթիվը դեռեւս նշանակված չէ, սակայն այն կանցկացվի մինչեւ մարտի 31-ը, երբ Թուրքիայում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։