26.11.2024
ԱՄՆ-ը կոչ է անում Թուրքիային` ՌԴ-ից չգնել ՀՀՊ համակարգեր
prev Նախորդ նորություն

Սորոսը Եվրամիության համար ԽՍՀՄ ճակատագիրն է կանխագուշակում

Ամերիկացի միլիարդատեր-ֆինանսիստ Ջորջ Սորոսը իր՝ «Եվրոպա, խնդրում եմ արթնացի՛ր» հոդվածում նշել է, որ հնարավոր է Եվրամիությունը փլուզվի, ինչպես տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի հետ:

«Եվրոպան ընթանում դեպի մոռացություն, եւ քանի դեռ ուշ չէ Եվրոպայի ժողովուրդը պետք է արթնանա: Եթե այդպես չանեն, ԵՄ-ն կգնա այն ճանապարհով, որով 1991 թվականին գնաց ԽՍՀՄ-ը»,- հոդվածում նշել է Սորոսը, որը հրապարակվել է Project Syndicate-ի կայքում: «Ո՛չ մեր առաջնորդները, ո՛չ շարքային քաղաքացիները չեն հասկանում, որ հիմա սկսվում է վճռական պահը»,- հավելել է նա:

Սորոսի խոսքով՝ «բեկումնային պահը» կլինի 2019 թվականի մայիսին Եվրախորհրդարանի ընտրություններին: Նա նշում է, որ ընտրությունների ժամանակ «հակաեվրոպական ուժերը մրցակցային առավելություն կունենան» տարբեր պատճառներով՝ ներառյալ հնացած կուսակցական համակարգի:

Սորոսը նշել է, որ հնացած կուսակցական համակարգն օգնում է նրանց, ովքեր ցանկանում են այն արժեքները, որոնց վրա ԵՄ-ն հիմնվել է, փոխարինել «արմատապես այլ» արժեքներով: Նրա կարծիքով՝ հիմա հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եվրոպամետ եւ հակաեվրոպական ուժեր բաժանման վրա: