24.04.2025
ԱՄՆ-ը ձեռք կբերի իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգերը
prev Նախորդ նորություն

Թրամփը հերքել է քիչ աշխատելու մասին հրապարակումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է հրապարակումներն այն մասին, թե քիչ է աշխատում։ Ավելի վաղ Axios պարբերականը հրապարակել էր Թրամփի 3 ամսվա աշխատաժամանակի տվյալներ, որոնցում դրա զգալի մասը բաժին էր ընկնում «փաստաթղթերի հետ աշխատանքին», որի իմաստը չէր բացահայտվում:

«Լրատվամիջոցները կարող էին ստանալ իմ աշխատացուցակը, դա շատ հեշտ էր։ Բայց այդ մասին պետք էր տեղեկացնել դրական, այլ ոչ թե բացասական առումով։ Երբ օգտագործվում է «աշխատանք փաստաթղթերի հետ» եզրը, ես սովորաբար աշխատում եմ, ոչ թե թուլանում։ Ընդհանրապես, ես, հավանաբար, շատ ավելի եմ աշխատում, քան անցած գրեթե բոլոր նախագահները»,- Թվիթերում գրել է Թրամփը։

Ռուսաստանը հեշտացրել է վիզային ռեժիմը Թուրքիայի շուրջ մեկ միլիոն քաղաքացիների համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար