Լավրովը կատակել է, որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամների մեջ ջենթլմեններ չեն մնացել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կատակել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի Ռուսաստանի գործընկեր մշտական անդամների մեջ ջենթլմեններ չեն մնացել, որոնց վրա կարելի է հույս դնել ոչ ֆորմալ պայմանավորվածություններին հետեւելու ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր վիետնամցի բարեկամները ցանկանում են դառնալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ,- ասել է նա՝ երկուշաբթի հանդես գալով «Միջազգային համագործակցությունն անհանգիստ աշխարհում» համաժողովում, որը կազմակերպել է միջազգային բանավիճային «Վալդայ» ակումբը՝ Վիետնամի Դիվանագիտական ակադեմիայի գործընկերությամբ։
«Մենք ջենթլմենական պայմանավորվածություն ունենք Խորհրդի հինգ մշտական անդամի հետ։ Թեեւ այնտեղ, իհարկե, ջենթլմեններ արդեն չեն մնացել, բայց պայմանավորվածությունը կա. չեմ պատմի այն մասին, թե ում ենք աջակցելու Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների տեղում»։