ԱՄՆ-ն հույս ունի, որ արաբական երկրները, որոնք Կատարի հետ խզել են դիվանագիտական հարաբերություններ, մոտ ապագայում Դոհային կներկայացնեն պահանջների «ողջամիտ ու գործուն» ցանկ. այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է Reuters-ը։Նրա խոսքով, պահանջների ցակը պատրաստել ու համակարգել են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Բահրեյնը։ «Մենք հույս ունենք, որ պահանջների ցանկը շուտով կներկայացվի Կատարին ու կլինի ողջամիտ ու գործուն»,- ասել է նա։ Թիլերսոնը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Քուվեյթի միջնորդական ջանքերը։