3.11.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերը մեղադրել են Իրանին Հորմուզի նեղուցում «վտանգավոր» պահվածքի համար
15.06.2017
ԱՄՆ ռազմածովային ուժերը մեղադրել են Իրանին Հորմուզի նեղուցում «վտանգավոր» պահվածքի համար

ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ իրանական նավը լազեր է ուղղել Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավերն ուղեկցող ամերիկյան ուղղաթիռի վրա՝ նշելով, որ այդ քայլը վտանգ է ներկայացնում նավագնացության համար: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 13-ին, երբ ամերիկյան նավերի խումբը եղել է Հորմուզի նեղուցի միջազգային ջրերում: Ինչպես հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Բիլ Ուրբանը, իրանական նավը հավասարվել է ամերիկյան նավերին և լույս ուղղել դրանցից մեկի վրա: «Դրանից կարճ ժամանակ անց իրանական նավը լազեր է ուղղել CH-53E ուղղաթիռի վրա, որն ուղեկցում էր նավերի խումբը»,- հայտարարել է նա: Նրա խոսքով՝ դրանից հետո իրանական նավը լուսավորել է ևս մեկ ամերիկյան նավ՝ մոտենալով 800 մետրի վրա: Ինչպես ասվում է ամերիկյան ռազմածովային ուժերի հայտարարությունում, «գիշերային ժամերին լազերով ուղղաթիռների լուսավորումը վտանգավոր է, քանի որ վտանգ է ստեղծում, որը կարող է ապակողմնորոշել օդաչուներին»: