Լավրով․ ՌԴ-ն համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն իրականացնի Դամասկոսի նկատմամբ սպառնալիքները
Եթե ԱՄՆ-ն իրականացնի Դամասկոսի նկատմամբ իր սպառնալիքները՝ քիմիական հարձակման ենթադրյալ ծրագրերի մասով, ապա Ռուսաստանը կարձագանքի ըստ արժանվույն ու համաչափ։ Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ իր գերմանացի գործընկեր Զիգմար Գաբրիելի հետ համատեղ մամուլի ասւոլիսի ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Ես մեծ հույսեր ունեմ, որ այս անգամ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, կառաջնորդվի քիմիական զենքի չտարածման ռեժիմն իսկապես պաշտպանելու անհրաժեշտությամբ, այլ ոչ թե կշահարկի մտացածին հետախուզական տվյալները, որոնք գաղտնի են ու ոչ մեկին չի կարելի ցույց տալ, որպեսզի սադրի կամ առիթներ ստեղծի ահաբեկչության դեմ պայքարող սիրիական կառավարական բանակի ուժերին հերթական հարվածը հասցնելու համար»,- ասել է Լավրովը։
Նախարարը հաստատել է, որ վերջին հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել էր, որ երկիրն ունի տվյալներ Դամասկոսի կողմից ծրագրվող քիմիական հարձակման մասին։ Ավելի վաղ Վաշինգտոնը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպառնացել էր, որ նման հարձակման դեպքում նա բարձր գին կվճարի։