18.04.2025
Էր Ռիադ․ Ներկայացված պահանջների շուրջ որեւէ բանակցություն Կատարի հետ չի լինելու
prev Նախորդ նորություն

Ռուսական «Գազպրոմ»-ը լքում է թուրքական շուկան

«Գազպրոմը» կարող է լքել Թուրքիայի ներքին շուկան՝ մնալով միայն որպես գազ արտահանող, հաղորդում է «Կոմերստանտ»-ը։

Գազպրոմբանկն ավարտում է Promak ընկերությունը լքելու գործընթացը, որը Թուրքիա ռուսական գազի երկու ներկրողների՝ Enerco-ի եւ Avrasya-ի վերահսկիչ մասնաբաժնին է տիրապետում (60 տոկոս)։

Ավելի վաղ «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը հայտնել էր թուրքական մյուս ակտիվը՝ Bosphorus gas-ը վաճառելու ընկերության ծրագրերի մասին։ Մեդվեդեւի խոսքով՝ թուրքական շուկան «անկանխատեսելի է» եւ լիրայի արժեզրկման պատճառով կորցնում է գրավչությունը։

«Գազպրոմ»-ին է պատկանում Bosphorus gas-ի բաժնետոմսերի 71 տոկոսը։ Իր մասնաբաժինն ընկերությունը կվաճառի տեղական Sen Group-ին, որին պատկանում են նաեւ մնացյալ 29 տոկոս բաժնետոմսերը։

Շուկան լքելը կարող է ուժեղացնել «Գազպրոմի» բանակցային դիրքը գնի շուրջ վեճերում, քանի որ ընկերությունն այլեւս հետաքրքրված չի լինի իրացման բիզնեսի շահութաբերությունը պահպանելու հարցում։

Այնուամենայնիվ, «Գազպրոմ»-ի՝ թուրքական շուկան լքելու վերաբերյալ վերջնական որոշումը կայացված չէ։

Լավրով․ ՌԴ-ն համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն իրականացնի Դամասկոսի նկատմամբ սպառնալիքները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար