23.11.2024
Էրդողան. Պատրաստ ենք նոր խոշոր գործողության Սիրիայի հյուսիսում
prev Նախորդ նորություն

Էր Ռիադ․ Ներկայացված պահանջների շուրջ որեւէ բանակցություն Կատարի հետ չի լինելու

Ներկայացված պահանջների շուրջ որեւէ բանակցություն Կատարի հետ չի լինելու։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ Ջուբեիրը, փոխանցում է Arab News-ը։

Նրա խոսքով, ամեն ինչ Կատարի ձեռքերում է, նա պետք է «դադարեցնի ահաբեկչության ֆինանսավորումը ու ծայրահեղականության բորբոքումն ամբողջ տարածաշրջանում»։

Հիշեցնենք, որ 10 պետություններ, այդ թվում 7 արաբական երկրներ, խզել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչության մեջ։ Դոհան հերքում է բոլոր մեղադրանքները։


Անցած շաբաթ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բայրեյնը Կատարին են ներկայացրել 13 պահանջներից բաղկացած իրենց ցանկը, որոնց կատարումից հետո հնարավոր է Դոհայի հետ հարաբերությունների վերականգումը։ Այդ պահանջներից է Կատարից թուրքական ռազմաբազայի դուրս բերումը , Իրանի հետ կապերի կրճատումը, «Ալ Ջազիրա» հեռուսատաալիքի փակումը։

Դոհան այդ պահանջները անիրատեսական է անվանել։