18.04.2025
Լավրով․ ՌԴ-ն համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն իրականացնի Դամասկոսի նկատմամբ սպառնալիքները
prev Նախորդ նորություն

Կատարը Պարսից ծոցի երեք երկրների դեմ հայցեր է պատրաստում

Կատարի մարդու իրավունքների հարցերով ազգային հանձնաժողովը մտադիր է դիմել շվեյցարական իրավաբանական ֆիրմայի ծառայություններին, որպեսզի փոխհատուցում պահանջի Պարսից ծոցի երեք երկրներից, որոնք խզել են Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները ու նրա դեմ պատժամիջոցներ սահմանել, հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։

Հանձնաժողովի ղեկավար Ալի բին Սմայխ Ալ Մարին հայտնել է, որ հանձնաժողովը մտադիր է գործողություններ ձեռնարկել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի ու Բահրեյնի դեմ։


«Մենք ձեռնարկում ենք իրավաբանական գործողություններ նրանց հետ միասին, ում վրա ազդել են այդ պատժամիջոցները։ Այդ երեք երկրները պետք է փոխհատուցեն պատժամիջոցներից մեր կրած վնասները։ Որոշ հայցեր ներկայացվելու են այդ երեք երկրների դատարաններ, իսկ մի քանիսն էլ՝ դատարաններ, որոնք միջազգային իրավազորություն ունեն, օրինակ Եվրոպայում։ Կախված փոխհատուցումից»։ 

Իրանի մեջլիսը 600 միլիոն դոլար կհատկացնի ԻՀՊԳ–ին` ի պատասխան ԱՄՆ–ի պատժամիջոցների
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար