20.02.2026
Իրանցի գեներալ.ԱՄՆ–ն աջակցություն է ցուցաբերում ԻՊ–ին
12.06.2017
Իրանցի գեներալ.ԱՄՆ–ն աջակցություն է ցուցաբերում ԻՊ–ին

Իրանի զինված ուժերի շտաբի պետերի ղեկավարի տեղակալ Մոստաֆա Իզադին հայտարարել է, որ Թեհրանն ունի փաստեր`Վաշինգտոնն իրականացնում է ահաբեկչական ԻՊ–ին ուղիղ աջակցություն, փոխանցում է Fars–ը։ Նա նշել է, որ իրենք տիրապետում են փաստաթղթերի և տեղակատվությանը, ինչը փաստում է այն մասին, որ ամերիկացիներն աջակցություն են ցուցաբերում ԻՊ–ին։ Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում ԱՄՆ իրականացրած հրթիռային հարձակումը, նշել էր, որ տեղի ունեցածն «ինքնավար պետության դեմ ուղղված ագրեսիա է և հորինած պատճառով միջազգային իրավունքի նորմերի խախտում»: «Եվ ամենակարևորը՝ Պուտինը գտնում է, որ այս քայլը մեզ չի մոտեցնում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերջնական նպատակին, այլ հակառակը՝ լուրջ խոչընդոտ է առաջացնում այդ պայքարի ճանապարհին»,-մեջբերել էր Պուտինի խոսքերը նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: