18.04.2025
Պարսից ծոցի երկրները մտահոգում են ԱՄՆ Պետդեպարտամենտին
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թեհրանն ու Դամասկոսը ցանկանում են «շիական միջանցք» ստեղծել դեպի Իրաք

Ամերիկացիների կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիան հայտարարել է Սիրիայի հարավում սիրիական անօդաչուի ոչնչացման մասին։ Ինչպես հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Կիրիլ Սեմյոնովը այդ շրջանում գործում են սիրիական զորքերն ու իրանական ստորաբաժանումները, որոնք ցանկանում են ստեղծել «շիական միջանցք»։

Դա թույլ կտա Սիրիա տեղափոխել իրաքյան ուժեր, փոխանցում է riafan.ru–ն։

Ըստ նրա, Թեհրանն ու Դամասկոսը ցանկանում էին Սիրիայի հարավային այդ շրջանը գրավելով միջանցք բացել դեպի Իրաք, ինչը թույլ կտար իրաքյան շիական ուժերը տեղափոխել Սիրիա և հակառակ ուղղությամբ։

Նրա խոսքով, այդ շրջանը վերահսկում է «չափավոր ընդդիմությունը»։

«Այդ ուժերը պատրաստվել են ամերիկացիների կողմից ԻՊ–ի դեմ պայքարի համար և ԱՄՆ–ը այդ կերպ պաշտպանել է նրանց Սիրիայի բանակի ու իրամետ խմբերի հարձակումներից»,– հավելել է նա։ 

Կատարի էմիրը ուղերձ է փոխանցել Պուտինին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար