Կատարի էմիրը ուղերձ է փոխանցել Պուտինին
Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին ուղերձ է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձը փոխանցվել է ՌԴ-ում Կատարի դեսպանի միջոցով: Այդ մասին հայտնել է Մոսկվայում «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի թղթակիցը:
«Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին գրավոր ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անդրադառնալով երկկողմ հարաբերություններին և վերջին իրադարձություններին, կապված դիվանագիտական ճգնաժամի հետ Պարսից ծոցում: Նամակը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին է հանձնել Մոսկվայում Կատարի դեսպան Ֆահդ բեն Մուհամմեդ ալ Աթթիյան»,-հայտնում է ՌԻԱ Նովոստին հեռուստաալիքի վրա հղումով:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 18-ին կարճատև աշխատանքային այցելությամբ Կատարի մայրաքաղաք Դոհա ժամանած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին և հանձնել նրան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որի բովանդակությունը հայտնի չէ; Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ևս ուղերձ է փոխանցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիին, որի բովանդակությունը ևս չի հրապարակվել: