18.04.2025
ԻՀՊԿ․ ԻՊ-ի 65 զինյալներ են սպանվել Իրանի ԶՈՒ-ի հարվածի արդյունքում
prev Նախորդ նորություն

Պարսից ծոցի երկրները մտահոգում են ԱՄՆ Պետդեպարտամենտին

Պետդեպարտամենտը մտահոգված է նրանով, որ Պարսից ծոցի երկրները դեռ չեն հրապարակել Կատարի հանդեպ իրենց պահանջները։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոերթի խոսքով, որքան ժամանակ է անցնում, այդքան շատ կասկածներ են առաջանում Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի գործողությունների հարցում (Կատարի վերաբերյալ)։

«Այս պահին մենք մեկ հասարակ հարց ունենք՝ իրո՞ք նրանց գործողությունները կապակցված են եղել Կատարի կողմից ահաբեկչության ենթադրյալ աջակցության հետ կապված մտավախությունների հետ, թե՞ դրանք Ծոցի պետությունների համագործակցության խորհրդի մի շարք երկրների դժգոհության հետեւանքն են»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ 10 երկրներ, այդ թվում 7 արաբական պետություններ, խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, մեղադրելով նրան ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Դոհան հերքել է բոլոր մեղադրանքները։

Փորձագետ. Թեհրանն ու Դամասկոսը ցանկանում են «շիական միջանցք» ստեղծել դեպի Իրաք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար