31.07.2025
Հայ-իսրայելական սկանդալ. Իսրայելում ստուգում են ՀՀ-ի կեղծ դիպլոմներով ատամնաբույժերին
prev Նախորդ նորություն

ԻՀՊԿ․ ԻՊ-ի 65 զինյալներ են սպանվել Իրանի ԶՈՒ-ի հարվածի արդյունքում

«Իսլամական պետության» առնվազն 65 զինյալներ են սպանվել նախորդ կիրակի Իրանի կողմից միջին հեռահարության վեց հրթիռներով հրթիռակոծության հետեւանքով։ Այս մասին հայտնել է PressTV-ը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի հայտարարությունը։

Նշվում է, որ զոհվել են նաեւ ԻՊ բարձրաստիճան հրամանատարներ, այդ թվում «ԻՊ-ի սաուդցի հրամանատար» Սաադ ալ- Կոսաիբին։ Հարվածների հետեւանքով ոչնչացվել են ահաբեկիչների զինամթերքը, տրանսպորտային միջոցները։ Այդ թվում մի քանի տանկեր, ռազմական մեքենաներ ու հեռահար հրթիռներ։ 

Պարսից ծոցի երկրները մտահոգում են ԱՄՆ Պետդեպարտամենտին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան